22.10.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Հավանաբար, պատմության լավագույն անգլիացի ֆուտբոլիստն է․ Ջերարդ

    Երեխաներ, մի՛ կրկնեք սա․ Մբապեն բացահայտել է մանկությունից եկող տարօրինակ սովորությունը, որից չի կարողանում հրաժարվել մինչ օրս

    Պիկեն կանխատեսել է առաջիկա Էլ Կլասիկոյի հաշիվը

    Հուսով եմ՝ այս տարի նա կնվաճի Ոսկե գնդակը. Ռայա

    Վինիսիուսը մտահոգիչ հակառեկորդ է սահմանել

    Կա՞ արդյոք բառ Մխիթարյանին նկարագրելու համար․ պատասխանում է Ինտերի ավագը

    Եթե Կուրտուային լավագույնն անվանեմ, երկու րոպե անց նա կզանգահարի ինձ․ Մոուրինյուն՝ իր մարզած լավագույն դարպասապահի մասին

    Մխիթարյանը հանճարեղ փոխանցում կատարեց․ Աուգուստոն՝ Չեմպիոնների լիգայում տարած դրամատիկ հաղթանակի մասին

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

        Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սարգիս Բեգոյանը` բրոնզե մեդալակիր

        🎥 Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գուրգեն Սիմոնյանը, Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում են

        Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

        Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

        🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

          Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

          Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

          🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

          🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

          📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Հավանաբար, պատմության լավագույն անգլիացի ֆուտբոլիստն է․ Ջերարդ

            Երեխաներ, մի՛ կրկնեք սա․ Մբապեն բացահայտել է մանկությունից եկող տարօրինակ սովորությունը, որից չի կարողանում հրաժարվել մինչ օրս

            Պիկեն կանխատեսել է առաջիկա Էլ Կլասիկոյի հաշիվը

            Հուսով եմ՝ այս տարի նա կնվաճի Ոսկե գնդակը. Ռայա

            Վինիսիուսը մտահոգիչ հակառեկորդ է սահմանել

            Կա՞ արդյոք բառ Մխիթարյանին նկարագրելու համար․ պատասխանում է Ինտերի ավագը

            Եթե Կուրտուային լավագույնն անվանեմ, երկու րոպե անց նա կզանգահարի ինձ․ Մոուրինյուն՝ իր մարզած լավագույն դարպասապահի մասին

            Մխիթարյանը հանճարեղ փոխանցում կատարեց․ Աուգուստոն՝ Չեմպիոնների լիգայում տարած դրամատիկ հաղթանակի մասին

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

              Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

                Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սարգիս Բեգոյանը` բրոնզե մեդալակիր

                🎥 Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գուրգեն Սիմոնյանը, Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում են

                Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

                Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

                🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

                  Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

                  Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

                  🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

                  🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Չեմպիոններ կերտած Արսեն Եղիազարյանի ավանդը, որ դարձավ շատերի հաղթանակների գրավականը

                  ArmSport-ի դիտակետում, ՇԱԽՄԱՏ, Տղամարդիկ
                  23.04.20 / 19:30
                  0

                  2020 թ-ը շարունակում է տհաճ անկանկալների մատուցումը: Քսան Քսանը շախմատային փոքր Հայաստանին արդեն իսկ զրկել է մեկ թագավորից և թագուհուց: Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանե Կաոիլիի մահվանից օրեր անց սրտի կաթվածից մահացավ գրոսմայստեր, վաստակավոր մարզիչ, 2 Օլիմպիական խաղերի մասնակից Արսեն Եղիազարյանը: Ընդամենը 48 օր անց կբոլորեր Արսենի 50 ամյակը, բայց…

                  Արսեն Եղիազարյանը շախմատի Արմեն Գյուլբուդաղյանցն էր: Նրա աշխատանքը պատանիների հետ աննկարագրելի արդյունավետ էր: Պատահական չէ, որ նա մարզել է տարբեր տարիքային պատանեկան հավաքականներ, և նրա գլխավորած ընտրանիները տարբեր հաջողություններ են ունեցել՝ թե՛ անհատական, թե՛ թիմային: Armsport-ը զրուցել է շախմատի Հայաստանի գործող չեպիոն, Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանի ու կանանց հավաքականի նախկին անդամ, գրոսմայստեր Լիլիթ Գալոյանի հետ՝ փորձելով հասկանալ ու գնահատել նրանց ու շախմատային Հայաստանի կյանքում Արսեն Եղիազարյանի ունեցած ավանդը:

                  Ի տարբերություն Սամվելի՝ Արսենը եղել է Լիլիթի նաև անհատական մարզիչը, և Գալոյանը իր հաղթանակների գրավականը համարում է Արսեն Եղիազարյանի տված գիտելիքները.

                  «Արսենը եղել է իմ երկրորդ մարզիչը: 1997 թ-ից եղել է իմ անհատական մարզիչը, 4-5 տարի հավաքականի կազմում եղած տարիներին ևս միմյանց հետ աշխատել ենք: Իմ շախմատային հաջողությունների համար ես երախտապարտ եմ Արսենին:

                  Նրա մարդկային որակների մասին բոլորը գիտեին: Ինչ-որ մի ժամանակ դադարեցվեց խոստումնալից երեխաների մարզիչների ֆինանսավորումը, բայց Արսենը պահեց խումբը և մեզ կանչում էր պարապմունքի, կարծես՝ ոչինչ չէր եղել: Ի տարբերություն խմբի մյուս երեխաների՝ ծնողներս ի վիճակի չէին պարապմունքի գումարը վճարելու, բայց ուշադրություն չդարձնելով այդ փաստին, նա շարունակեց ինձ մարզել: Այս փաստը բնորոշում էր նրա՝ բարձր հատկանիշներով օժտված լինելը: Շատ մեղմ ու փափուկ բնավորություն ուներ, բայց միևնույն ժամանակ շատ տղամարդկային էր: Խմբավորումներ կամ ավելորդ խոսակցություններ ստեղծելն իր տեսակին հարազատ չէր: Լինելով հավաքականի մարզիչ՝ չեմ հիշում, որ վատ խաղացած պարտիաներից հետո թիմի աղջիկներից որևիցե մեկին նա ինչ-որ «թթու» խոսք ասած լիներ: Երբեք ներքին լարվածություն չէր ստեղծում: Հաղթած պարտիաներից հետո մոտենում, շնորհավորում էր, իսկ պարտություններից հետո քննարկում էինք ու անմիջապես անցնում առաջ, ոչինչ չէր բարդեցնում: Շատ կատակասեր էր: Մենք մի ընտանիք էինք, շատ հավաքներ ենք միասին անցկացրել: Երբ հավաքականում հայտնվեցի, բոլորը նրան Արսենով էին դիմում, իսկ ես ընկեր Արսեն էի ասում, բայց երբեմն փորձում էի Արսենով դիմել, և այդ պահերին նա հումորով հարցնում էր ինձ. «Հիմա ես Արսե՞նն եմ, թե՞ ընկեր Արսենը»: Պարտություններից հետո նա շատ հաճախ փորձում էր մեզ հանել ծանր իրավիճակներից:

                  Լիլիթ Գալոյան

                  Երբ սկսեցի Արսենի մոտ պարապել, նա նոր էր լրացրել գրոսմայստերի նորման: Հիշում եմ, երբ մրցաշարից վերադառնում ու ցույց էր տալիս պարտիաները, ես առաջին անգամ էի տեսնում ու լսում, որ հնարավոր է դիրքին այդքան արագ ու վստահ գնահատական տալ: Ընդամենը 2 տարվա առաջին կարգային է, և վարպետների շախմատային դասերը, այս կամ այն դիրքի մասին բանավեճերն ու եզրակացություններն ինձ համար մեծ հնարավորություն էր՝ հասկանալու այդ պահին իմ շախմատային սուղ գիտելիքներն ու դեռևս չձևավորված դիրքային տեսողությունը:

                  Չի եղել դեպք, որ խաղից առաջ պատրաստ չլինեինք: Բացարձակապես մեզ չէր լարում: Գալիս էր, օգնում էր, սկզբնախաղային հարցերն էր լուծում: Շատ լուրջ ապրումներ էր ունենում խաղերի ժամանակ: Քանի որ մարզիչները չեն կարող խաղատախտակի առջևից քայլել, նա կանգնում էր մեր կողքին կամ թիկունքում: Ես անձամբ զգում էի նրա բնույթին հակառակ լարվածությունը, ճակատի երակներից զգում էի, որ շատ թեժ իրավիճակ է ոչ միայն իմ, այլ նաև թիմի մյուս անդամների մոտ:

                  Արսենի պահանջարկն այնքան մեծ էր, որ աշխատում էր ոչ միայն Հայաստանի տաղանդավոր պատանիների հետ, այլ նաև առաջարկներ էր ունենում տարբեր երկրներից: Վերջին շրջանում աշխատում էր Ղազախստանում, հատուկ առաջարկով մեկնել էր այնտեղ ու աշխատում էր ղազախ պատանի տաղանդավոր շախմատիստների հետ:

                  2008 թ-ին կանանց Հայաստանի հավաքականը համաշխարհային թիմային Օլիմպիադայում լավագույն արդյունքը ցույց տվեց՝ կիսելով 5-6-րդ հորիզոնականները: Որպես հավաքականի մարզիչ, Արսենի դերն ահռելի էր, քանի որ հավաքականի անդամ գրոսմայստերները նրա՝ որպես մարզիչ աշխատած տարիներին էին կայունացել ու դարձել հզոր»:

                  Իր հաղթանակների համար Արսենին երախտապարտ է նաև Սամվել Տեր-Սահակյանը.

                  «Ընկեր Արսենը գիտեր շախմատային թե՛ հին, թե՛ նոր գրքերը: Շատ էր ընթերցում, անընդհատ սովորում էր, ուներ գիտելիքների մեծ պաշար: Այսինքն, նա կարող էր տարբեր սերունդների ներկայացուցիչների կրթել: Երկար տարիներ նա ինձ պատրաստել է խաղերից առաջ: Եվրոպայի և աշխարհի պատանեկան առաջնություններից առաջ նա բոլորիս հետ առանձին աշխատում էր, տալիս էր ամեն հնարավորն ու անհնարինը: Նրա գլխավորած պատանեկան հավաքականների անդամները հետագայում էլ դարձան Հայաստանի չեմպիոններ ու դարձան  ազգային հավաքականի անդամներ:

                  Սամվել Տեր-Սահակյան

                  Շատ կատակասեր էր, միշտ հետաքրքրիր պատմություններ էր պատմում, բայց հետաքրքիրն այն է, որ ինքն էլ շատ հաճախ հայտնվում էր նման պատմությունների կենտրոնում»:

                  Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը վաստակավոր մարզչի մահվանն արձագանքեց՝ գրառում կատարելով Ֆեյսբուքում.

                  «Արսեն Եղիազարյանի՝ կյանքից հեռանալու մասին լուրն ինձ համար շոկային էր: Չեմ հավատում, չեմ ցանկանում հավատալ…

                  Հիշում եմ իմ երիտասարդությունը, առաջին շախմատային քայլերը Հայաստանում, մրցաշարերին պատրաստվելը, ուսումնամարզական հավաքները՝ Հայաստանի համար դժվար ժամանակներում, տարբեր մրցաշարերին՝ մեր մասնակցությունները, հաջողություններն ու անհաջողությունները: Մի քանի տարի նա իմ անհատական մարզիչն էր, իսկ 2000-2010 թվականներին գլխավորում էր Հայաստանի կանանց ազգային հավաքականը: Միասին մենք Եվրոպայի թիմային առաջնությունում նվաճեցինք 2 մեդալ՝ 2003 թվականին ոսկի և բրոնզ 2007-ին: Իմ շախմատային կարիերայում Արսենի հետքն անգնահատելի է:

                  Էլինա Դանիելյան

                  Խորապես ցավակցում եմ Արսենի հարազատներին ու ընկերներին: Շախմատային Հայաստանը Մեծ Մարդ կորցրեց»:

                  Գրոսմայստերի մահվան լուրին արձագանքեց գրոսմայստեր, կրկնակի Օլիմպիական չեմպիոն, Հայաստանի պատանեկան հավաքական գլխավոր մարզիչ Արտաշես Մինասյանը.

                  «Խոր ցավով տեղեկացա ՀՀ վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի անժամանակ մահվան մասին: Արսեն Եղիազարյանը հանդիսանում էր Հայաստանի լավագույն մարզիչներից մեկը: Եղիազարյանը հաղթանակներ է ունեցել նաև որպես պրակտիկ շախմատիստ՝ «Երևան» ակումբի կազմում 1995 թվականին նվաճել է Եվրոպայի ակումբային գավաթը: 1994 և 1996 թվականներին Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է շախմատի համաշխարհային Օլիմպիադաներին: Արսեն Եղիազարյանը մեծ ավանդ ունի հայ պատանի շախմատիստների հաջողությունների գործում, ովքեր հետագայում հասել են նշանակալի նվաճումների: Արսեն Եղիազարյանը էական ներդրում է ունեցել Հայաստանի կանանց հավաքականի կայացման և հաղթանակների կերտման գործում: Եղիազարյանի գլխավորած Հայաստանի կանանց հավաքականը 2003 թվականին հռչակվել է Եվրոպայի կանանց թիմային չեմպիոն, իսկ 2007 թվականին Եվրոպայի կանանց թիմային առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ:

                  Արտաշես Մինասյան

                  Անվանի շախմատիստի, հաղթանակներ կերտած մարզչի, գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող Արսեն Եղիազարյանի հիշատակը վառ կմնա մեր սրտերում: Իմ խորին վշտակցությունը և զորակցությունն եմ հայտնում Արսեն Եղիազարյանի ընտանիքին, ընկերներին և շախմատային հանրությանը»:

                  Շախմատային Հայաստանը, իրավամբ, առաջին հերթին կորցրեց լավ մարդու ու հզոր մասնագետի: Նրա տված գիտելիքներն ու շախմատային մեծ ավանդը ընդմիշտ կմնա ու կհիշվի, իսկ նրա սաները, կարծում եմ, իրենց առաջին հաղթանակները հրապարակավ կնվիրեն Արսեն Եղիազարյանին:

                  Արմեն Գարամյան

                  Թեգեր: արսեն-եղիազարյանլիլիթ-գալոյանմարիա-գևորգյանսամվել-տեր-սահակյան
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Շախմատի կանանց ԵԱ․ Լիլիթ Մկրտչյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և մոտեցավ առաջատարներին

                  08.04.25

                  Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարների թվում են

                  03.04.25

                  Շախմատի կանանց ԵԱ․ Հայաստանի հավաքականի 5 ներկայացուցիչ մեկնարկեցին հաղթանակով

                  31.03.25

                  Շախմատի ԵԱ. Նախավերջին տուրում Գաբուզյանը պարտվեց, Մարտիրոսյանը հաղթեց, այլ արդյունքներ

                  05.09.21

                  ԼՐԱՀՈՍ

                  Հավանաբար, պատմության լավագույն անգլիացի ֆուտբոլիստն է․ Ջերարդ

                  18:18 / 22.10.26

                  Երեխաներ, մի՛ կրկնեք սա․ Մբապեն բացահայտել է մանկությունից եկող տարօրինակ սովորությունը, որից չի կարողանում հրաժարվել մինչ օրս

                  17:15 / 22.10.26

                  Պիկեն կանխատեսել է առաջիկա Էլ Կլասիկոյի հաշիվը

                  16:12 / 22.10.26

                  Հուսով եմ՝ այս տարի նա կնվաճի Ոսկե գնդակը. Ռայա

                  15:19 / 22.10.26

                  Վինիսիուսը մտահոգիչ հակառեկորդ է սահմանել

                  14:16 / 22.10.26

                  Կա՞ արդյոք բառ Մխիթարյանին նկարագրելու համար․ պատասխանում է Ինտերի ավագը

                  13:15 / 22.10.26

                  Եթե Կուրտուային լավագույնն անվանեմ, երկու րոպե անց նա կզանգահարի ինձ․ Մոուրինյուն՝ իր մարզած լավագույն դարպասապահի մասին

                  12:13 / 22.10.26

                  Մխիթարյանը հանճարեղ փոխանցում կատարեց․ Աուգուստոն՝ Չեմպիոնների լիգայում տարած դրամատիկ հաղթանակի մասին

                  11:11 / 22.10.26

                  Բարսելոնան գտել է Հալանդին համոզելու տարբերակը․ հայտնի է ակումբի գլխավոր նախապայմանը

                  10:10 / 22.10.26

                  🎥 ՉԼ. Մարտական ոչ-ոքի Մյունխենում. Բավարիան ու Արսենալը չպարզեցին հաղթողին, այլ արդյունքներ

                  01:08 / 22.10.26

                  🎥 ՉԼ. Մադրիդի Ռեալը Բեռնաբեուում ջախջախեց Լայպցիգին

                  01:01 / 22.10.26

                  🎥 ՉԼ. 10 հոգով մնացած Ինտերը հաղթեց Շախտյորին․ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

                  00:53 / 22.10.26

                  Անսպասելի խոստովանություն․ Արսենալի դարպասապահը ցանկություն է հայտնել տեղափոխվել Լա լիգա

                  23:40 / 21.10.26

                  La Gazzetta dello Sport․ Ինձագին կարող է կրկին եվրոպական գրանդ գլխավորել

                  23:10 / 21.10.26

                  🎥 ՉԼ. Կոմոն սեփական հարկի տակ ջախջախեց ՄՅՈւ-ին, Գալաթասարայը ուժեղ էր Լիլից

                  22:39 / 21.10.26

                  Պատահականորեն չենք նվաճել չեմպիոնական տիտղոսը. վաղը խաղադաշտ ենք դուրս գալու իրավիճակը շտկելու նպատակով․ Տուլիպան՝ ԱԶ Ալկմարի դեմ խաղի մասին

                  22:15 / 21.10.26

                  🎥 Երգում ենք այդ երգը հանդերձարանում․ Կուրտուան՝ Մբապեի և նրա «բռնապետի» կերպարով մեմերի մասին

                  21:51 / 21.10.26

                  Կրոսը կազմել է պատմության լավագույն կիսապաշտպանների հնգյակը․ Բարսելոնայիլ լեգենդները զիջել են միայն մեկ ֆուտբոլիստի

                  21:10 / 21.10.26

                  Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը

                  20:40 / 21.10.26

                  Թանկ գնով տրված հաղթանակ․ Խվիչայից հետո ՊՍԺ-ն կորցրել է ևս երկու առաջատարի

                  20:10 / 21.10.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  📷 100 տոկոսով Բենֆիկա՝ Հայաստանի սրտում․ ի՞նչ է սպասվում Երևանում բացվող Բենֆիկայի ակադեմիայում

                  10:15 / 21,10,26

                  Կարդալ ավելին

                  Միայն երկու ակումբ դեռ միավոր չի վաստակել թոփ լիգաներում․ Թվեր և փաստեր

                  23:41 / 12,10,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Հայաստան

                  📷 Գառնի, Քարերի Սիմֆոնիա, Երևան․․․ Կոկորինն այցելել է Հայաստան

                  0:08 / 16.10.26

                  Կարդալ ավելին

                  Վինիսիուսն ու Ֆոնսեկան կրկին բաժանվել են

                  22:15 / 11.10.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.