Բրազիլական «Սեարա» ակադեմիայում հանդես է գալիս Լիոնել Մեսսի, Անդրես Ինյեստա և Նեյմար անուններով եռյակը։ Դրանք ոչ թե մականուններ են, այլ ֆուտբոլասեր ծնողների կողմից տրված իրական անուններ։
Եռյակից ամենամեծը 14-ամյա Նեյմարն է։ Նրա հայրն առաջին անգամ այս անունը լսել է, երբ դիտել է 19-ամյա ֆուտբոլիստի խաղը «Սանթոսի» կազմում։ Անունն արագ ընտրվել է, սակայն պատանի Նեյմարը չի գնացել իր անվանակցի հետքերով. նա խաղում է պաշտպանությունում։
Բրազիլիայից 13-ամյա Լիոնել Մեսսիի մայրն այնքան է սիրում ֆուտբոլ, որ հղի ժամանակ էլ չէր զրկում իրեն գնդակով խաղալուց։ Կինը խոստովանում է, որ անվան ընտրությունը պարզ էր. «Դա ակնհայտ էր։ Լիոնել Մեսսի։ Մենք չէինք էլ պատկերացնում, որ որդիս ֆուտբոլը կսիրի այնպես, ինչպես իսկական Մեսսին»։

13-ամյա Ինյեստան խաղում է կիսապաշտպանությունում։ Նրա հայրը պաշտում էր Գվարդիոլայի «Բարսան» և հատկապես առանձնացնում էր լեգենդար Անդրեսին։ Տղամարդը չի ցանկացել որդուն բանալ անուն տալ. «Ինձ առաջարկում էին անվանել Ֆրանսիշկու, բայց դա այն մարդու անունն է, ով կորցրել է փաստաթղթերը և նորերի համար օրիգինալ բան չի մտածել։ Ես անսահման հիանում եմ Ինյեստայով, նա դաշտում անհավանական էր»։
Ամենազվարճալին այն է, որ «Բարսելոնայի» նախկին աստղերի անվանակիցները բացարձակ պատահականությամբ են հայտնվել նույն թիմում։



























































