Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայրենական ֆուտբոլի մասսայականացման գործում ունեցած մեծ ավանդի համար ՌՖՄ-ի առաջին փոխնախագահին, մոսկվայի «Սպարտակի» նախկին խաղացող Նիկիտա Սիմոնյանին շնորհել է Ռուսաստանի Աշխատանքի հերոսի կոչում:
Համապատասխան հրամանագիրը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման պորտալում։
«Պետության առջև ունեցած առանձնահատուկ ծառայությունների, հայրենական ֆուտբոլի զարգացման և մասսայականացման գործում ունեցած մեծ ավանդի համար Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի կոչում շնորհել «Ռուսական ֆուտբոլային միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության (մարզական ֆեդերացիայի) առաջին փոխնախագահ Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանին», — ասվում է փաստաթղթում։
























































