Անգլիական Պրեմիեր-լիգայի ակումբները դեռևս բանակցություններ են վարում մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտելու վերաբերյալ, հայտնում է The Guardian-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, չնայած նրան, որ Անգլիայի առաջնության որոշ ակումբներ համաձայնել են ավարտին հասցնել մրցաշրջանը, մի շարք թիմեր էլ կողմ են մրցաշարը ժամանակից շուտ ավարտելուն: Ակումբների համար հիմնական վտանգը կոնտակտային սպորտի լիարժեք վերադարձն է, քանի որ կորոնավիրուսով երկրորդ անգամ վարակվելու վտանգ կա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անգլիայի առաջնության ակումբների ղեկավարները կոչ են անում մրցաշրջանն ավարտել մինչև հունիսի 30-ը, որպեսզի խուսափեն ֆուտբոլիստների պայմանագրերի հետ կապված խնդիրներից, որոնք նախատեսված են մինչև այս տարվա ամառը: