«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր ռեկորդը՝ դառնալով ԱՊԼ-ի պատմության մեջ առաջին մարզիչը, ով շատ արագ հասել է 250 հաղթանակի։
Հոկտեմբերի 6-ին «քաղաքաբնակները» ԱՊԼ-ի 7-րդ տուրում 1:0 հաշվով հաղթեցին «Բրենթֆորդին»։ Գվարդիոլայի համար սա Պրեմիեր լիգայում 349-րդ խաղն էր։ Այս արդյունքով նա գերազանցեց «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնի ռեկորդը, որը 250 հաղթանակի էր հասել 404 խաղում։ Նրանց հաջորդում են Արսեն Վենգերը (423 խաղ) և Դևիդ Մոյեսը (645 խաղ)։
«Ինձ համար մեծ պատիվ է հայտնվել սըր Ալեքս Ֆերգյուսոնի և Արսեն Վենգերի կողքին։ Կհրավիրեմ նրանց ընթրիքի։ Հաճելի է լինել Պրեմիեր լիգայի պատմության մասնիկը։ Շատ հաճելի։ Այժմ եկեք հաղթենք ևս 250 խաղ», — իսպանացի մասնագետի խոսքն է մեջբերում ESPN-ը։

























































