«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ծրագրեր է կազմում թիմը ուժեղացնելու համար։ Ինչպես հայտնում է TEAMtalk-ը՝ հղում անելով TBR Football-ին, «քաղաքայինները» շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի նկատմամբ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Գվարդիոլան անձամբ ուզում է 22-ամյա խաղացողին տեսնել մանչեսթերյան գրանդի կազմում։ Նշվում է, որ «Սիթիին» ավելի լուրջ փորձեր կանի Ֆերմին Լոպեսին ձեռք բերելու համար 2026 թվականին։
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Լոնդոնի «Չելսին» փորձեց գնել կիսապաշտպանին, բայց գործարքը չստացվեց։ Transfermarkt-ը 22-ամյա Լոպեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։
























































