«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անվանել է այն խաղացողին, որի «քաղաքայինների» ճամբարից շուտ հեռանալը, իր կարծիքով, սխալ էր։
«Ես կընտրեմ Խեսուս Նավասին։ Դա ամենաակնհայտ տարբերակը չէ, բայց կարծում եմ, որ նրա հեռանալը վաղաժամ էր։ Նա պետք է ավելի երկար մնար թիմում»,– իսպանացի մարզչի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ Խեսուս Նավասը մանչեսթերյան գրանդի գույները պաշտպանել է 2013-ից 2017 թվականներին։ Դրանից հետո իսպանացի խաղացողը վերադարձավ «Սևիլյա»։ 2024 թվականի դեկտեմբերին ֆուտբոլիստը հայտարարեց խաղացողի կարիերան ավարտելու մասին։
Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության երեք տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» մրցաշարային աղյուսակում 13-րդ տեղում է՝ վաստակած 3 միավորով։























































