Այսօր՝ օգոստոսի 28-ին, Աբովյանի Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում Հայաստանի չեմպիոն «Նոան» պատասխան խաղում կընդունի Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային»։
«Օլիմպիայի» ավագ, կիսապաշտպան Ագուստին Դոֆոն կիսվել է իր սպասումներով։
«Մենք վերլուծել ենք առաջին հանդիպումը և հասկացել մեր սխալները։ Պարզ է, թե որտեղ պետք է բարելավվենք։ Վստահ եմ վաղվա խաղի հարցում։
Գիտենք, թե ինչ է դրված խաղասեղանին, և ցանկանում ենք պայքարել Կոնֆերենցիաների լիգայում տեղ ապահովելու համար։
Մենք ունենք հստակ ծրագիր և պետք է այն ճիշտ իրականացնենք՝ ցույց տալով մեր լավագույն խաղը։ Դա մեզ հաղթանակ կբերի»,- Դոֆոյի խոսքն է մեջբերում «Օլիմպիայի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում «Նոան» հաղթել է 4:1 հաշվով։

























































