«Բարսելոնայի» իսպանացի դարպասապահ Ինյակի Պենյան կտեղափոխվի «Էլչե»։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «կապտանռնագույնները» մտադիր են երկարաձգել 26-ամյա դարպասապահի պայմանագիրը, որից հետո նա վարձակալական հիմունքներով կմիանա «Էլչեին»։
Նշվում է, որ ֆուտբոլիստի հեռանալը կատալոնացիներին թույլ կտա պահպանել արդար խաղի կանոնները և գրանցել դարպասապահ Վոյցեխ Շչեսնիին։ Ընդգծվում է, որ Պենյան կարող է միանալ «Էլչեին» առաջիկա շաբաթվա սկզբին։
Անցած մրցաշրջանում Պենյան բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 խաղ, որոնցից 7-ում անառիկ է պահել դարպասը։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 8 միլիոն եվրո։


























































