Օգոստոսի 17-ին MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ինտեր Մայամին» սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթեց «Լոս Անջելես Գելաքսիին»։
Մայամին ներկայացնող ակումբի կազմում գոլերի հեղինակ դարձան Ժորդի Ալբան, Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը։ Հյուրերի միակ գոլը խփեց Ջոզեֆ Փեյնթսիլը։
Մեսսին գոլի հեղինակ դարձավ վնասվածքից վերադառնալուց հետո․ արգենտինացին բաց էր թողել երկու հանդիպում մկանային վնասվածքի պատճառով։ Նա ընդգրկվել էր «Լոս Անջելես Գելաքսիի» դեմ խաղի հայտացուցակում, սակայն չէր հայտնվել մեկնարկային կազմում։
«Լոս Անջելես Գելաքսիի» նկատմամբ տարած հաղթանակը «Ինտեր Մայամիի» համար երկրորդն էր MLS-ի վերջին չորս խաղերում։




























































