«Ինտերի», «Միլանի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Մարիո Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ Մադրիդի «Ռեալում»։
34-ամյա իտալացի ֆուտբոլիստը La Gazzetta dello Sport-ի հետ հարցազրույցում, պատասխանելով չիրականացված նպատակների մասին հարցին, ասել է.
«Խաղալ Մադրիդի «Ռեալում»»։
Բալոտելիի վերջին ակումբը եղել է «Ջենովան», որի հետ պայմանագիրը լուծվել է 2025 թվականի հուլիսի 1-ին։ 2024/25 մրցաշրջանում նա մասնակցել է 6 խաղի՝ առանց գոլի կամ գոլային փոխանցման։
Իր կարիերայի ընթացքում Բալոտելին հանդես է եկել նաև «Ադանա Դեմիրսպորում» (Թուրքիա), «Սյոնում» (Շվեյցարիա), «Մոնցայում», «Բրեշիայում», «Լումեդզանեում» (Իտալիա), «Մարսելում», «Նիցցայում» (Ֆրանսիա) և «Լիվերպուլում» (Անգլիա)։
Ըստ Transfermarkt-ի՝ խաղացողի տրանսֆերային արժեքը կազմում է 500,000 եվրո։
























































