Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբը հայտարարեց «Բարսելոնայի» պաշտպան Ինյիգո Մարտինեսի տեղափոխության մասին։ Ակումբի սոցիալական ցանցերում հրապարակվել է ողջույնի տեսահոլովակ, որտեղ ինքնաթիռի օդաչուն հայտարարում է նորեկի մասին։ Գրառմանը կից արվել է մեկնաբանություն․ «Հատուկ ուղևոր է նավի վրա։ Բարի գալուստ, Ինյիգո»։
34-ամյա կենտրոնական պաշտպանը «Բարսելոնային» միացել էր 2023 թվականի ամռանը։ Նա կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 71 հանդիպում, դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Մարտինեսը «Բարսելոնայի» հետ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, երկրի Գավաթը և Սուպերգավաթը։ Մինչ այդ նա հանդես է եկել նաև «Ռեալ Սոսյեդադում» և «Ատլետիկում»՝ վերջինի հետ ևս նվաճելով Իսպանիայի Սուպերգավաթը։
Մարտինեսը ազատ գործակալի կարգավիճակով է միացել «Ալ-Նասրին»՝ պայմանագիր կնքելով մինչև 2026 թվականը՝ մեկ տարով երկարաձգման հնարավորությամբ։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ նրա շուկայական արժեքը կազմում է մոտ 5 միլիոն եվրո։
Իսպանիայի հավաքականում Մարտինեսը հանդես է գալիս 2013 թվականից, մասնակցել է 21 խաղի, որոնցում խփել է 1 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։
عشان ما نأخركم .. تصبحون على خير 💛
واليوم نأخذكم معنا من الداخل 📹 :
رحلة الكشف الطبي حتى مراسم توقيع العقـد ✍️
وحديث مارتينيز الأول لجماهير #النصر 🎙️واعذرونا على القصور 💛 pic.twitter.com/druVXxSAde
— نادي النصر السعودي (@AlNassrFC) August 10, 2025



























































