Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Խեսուս Վալյեխոն, որն այս ամռանը հեռացել է ակումբից, նշել է՝ ով է իրեն ամենաշատը տպավորել «սերուցքայինների» կազմում՝ տեխնիկական հմտությունների առումով։
«Տեխնիկապես Ռոդրիգոն շատ ավելի լավն է, քան Մբապեն ու Վինիսիուսը։ Նա պարզապես անհավանական տաղանդ է ցուցաբերում նույնիսկ սահմանափակ տարածքում։ Այդ պահերը ինձ շատ տպավորեցին։ Ռոդրիգոն իսկապես բարձրակարգ ֆուտբոլիստ է և ֆանտաստիկ որակներ ունի», – Վալյեխոյի խոսքերը փոխանցում է AS-ը։
Հիշեցնենք, որ բրազիլացի եզրային հարձակվողը «արքայական» ակումբ է տեղափոխվել «Սանտոսից»՝ 2019 թվականի ամռանը։ Այդ ժամանակահատվածում նա մասնակցել է բոլոր մրցաշարերում 270 հանդիպման, խփել 68 գոլ և կատարել 51 գոլային փոխանցում։ Ռոդրիգոյի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։
























































