Ֆրանսիացի հարձակվող Հյուգո Էկիտիեկեն Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» տեղափոխվել է «Լիվերպուլ»։ Այս մասին հայտնում է «կարմիրների» պաշտոնական կայքը։
Մերսիսայդյան գրանդը 23-ամյա խաղացողի հետ կնքել է 6 տարվա պայմանագիր՝ մինչև 2031 թվականը։ Գործարքի արժեքը կազմել է 82.5 միլիոն եվրո + 12.5 միլիոն եվրո բոնուսների տեսքով։
Էկիտիկեի տրանսֆերը դարձել է ամենաթանկարժեքներից մեկը ֆրանսիացի խաղացողների շրջանում՝ Մբապեից, Դեմբելեից, Գրիզմանից և Պոգբայից հետո։
Անցյալ մրցաշրջանում Հյուգոն գերմանական ակումբի կազմում անցկացրել է 48 խաղ, խփել 22 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։



























































