Լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը իր կարիերայում առաջին անգամ նվաճեց Ուիմբլդոնի տիտղոսը։ Կանանց մենախաղի եզրափակիչում նա 6-0, 6-0 հաշվով հաղթեց ամերիկուհի Ամանդա Անիսիմովային։ Հաղթանակի համար Շվյատեկը կստանա ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդ։
Թենիսիստուհիները խաղադաշտում անցկացրին 57 րոպե։ Opta-ի տվյալներով՝ Իգա Շվյոնտեկը դարձավ Բաց դարաշրջանի (1968 թվականից սկսած) ընդամենը երկրորդ թենիսիստուհին, ով Մեծ Սաղավարտի եզրափակիչում հաղթել է 6-0, 6-0 հաշվով։
Նախկինում նման արդյունքի հասել էր միայն գերմանացի Շտեֆի Գրաֆը՝ 1988 թվականի Ռոլան Գարոսի եզրափակիչում նույն հաշվով հաղթելով խորհրդային թենիսիստուհի Նատալյա Զվերևային։
Շվյոնտեկը չորս անգամ հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում (2020, 2022, 2023, 2024) և մեկ անգամ՝ ԱՄՆ բաց առաջնությունում (2022)։ Ներկայում նա զբաղեցնում է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։ Ընդհանուր առմամբ, նա ունի 23 տիտղոս WTA մրցաշարերում։




























































