Գրոդնոյի «Նեմանի» հարձակվող Եգոր Զուբովիչը Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի՝ «Ուրարտուի» դեմ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։
«Կոնֆերենցիայի լիգայում հեշտ մրցակիցներ չեն կարող լինել։ «Ուրարտուն» լավ թիմ է, մենք պատրաստվում ենք առավելագույն նվիրվածությամբ։ Ամեն ինչ կտեսնեք վաղը»։
— Ինչպե՞ս կգնահատեք թիմի մարզավիճակը կարևոր խաղից առաջ։
«Մենք բաց թողեցինք եվրագավաթները։ Տրամադրությունը մարտական է, բոլորը լավ են պատրաստված»։
— Երբ դուք խաղում էիք «Յագելոնիայում», ձեր ճանապարհները հատվե՞լ են «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանի հետ։ Ի՞նչ կարող եք ասել նրա մասին։
«Լավ մարդ և ֆուտբոլիստ։ Մենք մարզական հավաքի ժամանակ սենյակ էինք կիսում։ Նա ինձ համար արագացված դասընթաց անցկացրեց Հայաստանի մասին՝ պատմեց, թե քանի մարդ է ապրում երկրում, քանի հայ կա աշխարհում, թվարկեց հայտնի մարդկանց։ Շատ հետաքրքիր և կարդացած տղա։ Ես իմացա, որ նա «Ուրարտուի» գլխավոր մարզիչն է, և ուրախացա, որ մենք նորից կհանդիպենք»,- ասել է Եգոր Զուբովիչը նախախաղային մամուլի ասուլիսում։
Հիշեցնենք, որ «Նեմանի» և «Ուրարտուի» միջև առաջին խաղը կկայանա վաղը՝ հուլիսի 10-ին, ժամը 20։30-ին։