«Փյունիկը» հայտարարել է կամերունցի հարձակվող Մարիուս Նուբիսիի տեղափոխության մասին։
28-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Արարատ-Արմենիայի» կազմում՝ անցկացնելով 37 հանդիպում, խփելով 8 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում։
Ընդհանուր առմամբ, 18 խփած գոլով Նուբիսին դարձել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի երկրորդ լավագույն ռմբարկուն։
Նախկինում Նուբիսին խաղացել է Թունիսում, Պորտուգալիայում, Ֆինլանդիայում, Բելգիայում և Ֆրանսիայում՝ ներկայացնելով այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Բեերսխոտը» և «Վալանսյենը»։ Նա նաև հանդես է եկել Կամերունի մինչև 20 տարեկանների հավաքականում։