«Բարսելոնայի» լեգենդ, իսկ այժմ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին անձնական ձեռագիր նամակ է գրել կատալոնական ակումբի երիտասարդ աստղ Լամին Յամալին։ Այս քայլը դարձել է Adidas ապրանքանիշի նոր գովազդային արշավի մի մասը։
Գովազդային հոլովակում Մեսսին նամակը տեղադրում է ծրարի մեջ, որի վրա երևում է Յամալի անունը՝ ակնարկելով խորհրդանշական փոխանցում սերունդների միջև։ Հավանական է, որ Յամալը կլինի այն ֆուտբոլիստներից մեկը, որը խաղադաշտ դուրս կգա Մեսսիի նոր F50 մոդելի խաղակոշիկներով։
Նշենք, որ մոտ ապագայում Յամալը կարող է ստանալ «Բարսելոնայի» խորհրդանշական 10 համարի մարզաշապիկը, որը երկար տարիներ պատկանել է հենց Լիոնել Մեսսիին։ Համարը թափուր մնաց Անսու Ֆատիի՝ «Մոնակո» վարձակալական հիմունքներով տեղափոխությունից հետո։
Посмотреть эту публикацию в Instagram