Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ և «Զենիթի» նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին «Матч ТВ»-ին հայտարարել է, որ պաշտպան Նաիր Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա» տեղափոխվելուց հետո կարող է հավակնել ավելի բարձր մակարդակի եվրոպական ակումբ տեղափոխությանը։
Ավելի վաղ «Матч ТВ»-ի հետ զրույցում «Լոկոմոտիվի» տնօրենների խորհրդի անդամ Վալերի Ֆիլատովը հաստատել էր, որ Թիկնիզյանը տեղափոխվում է Սերբիայի «Ցրվենա Զվեզդա»։
– Նաիրը հավակնոտ մարդ է, ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ունենալ։ «Լոկոմոտիվում» դա չկար։ Հավանաբար, նա «Ցրվենա Զվեզդան» դիտարկում է որպես անցումային կետ՝ «Լոկոմոտիվից» դեպի ավելի լուրջ եվրոպական ակումբ։ Սերբական ակումբը ավելի մոտ է Եվրոպային, խաղում է միջազգային մրցաշարերում։ Ամեն ինչ Թիկնիզյանի ձեռքերում է, – ասել է Բերեզովսկին «Матч ТВ»-ի հետ զրույցում։
Թիկնիզյանը 26 տարեկան է, 2024/25 մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է բոլոր մրցաշարերում 33 խաղի, խփել է երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Ավելի վաղ նա լրագրողներին ասել էր, որ «Լոկոմոտիվում» իր խաղաժամանակը իրեն չի բավարարում, և այդ պատճառով մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է ակումբի ղեկավարությունից խնդրել իրեն ազատել։ Կիսապաշտպանի պայմանագիրը «կարմիր-կանաչների» հետ գործում է մինչև 2026 թվականի ամառ։























































