Լոնդոնում թագավոր Չարլզի տարեդարձի առթիվ հայտարարված պատվավոր պարգևների ցուցակում Դևիդ Բեքհեմը արժանացել է ասպետի տիտղոսի։ Նրա հետ նույն պարգևին է արժանացել դերասան Գարի Օլդմանը, իսկ քանդակագործ Էնթոնի Գորմլին դարձել է «Պատվո ընկերության» անդամ։
50-ամյա Բեքհեմը ֆուտբոլային կարիերան սկսել է «Մանչեսթեր Յունայթեդում»՝ 1993 թվականին։ Ակումբում անցկացրած տարիներին նա մասնակցել է շուրջ 400 խաղի՝ նվաճելով բազմաթիվ տիտղոսներ, այդ թվում՝ 6 անգամ դարձել Անգլիայի չեմպիոն, հաղթել Անգլիայի գավաթը և Չեմպիոնների լիգան։
Հետագայում Բեքհեմը հանդես է եկել «Ռեալ Մադրիդի», «Լոս Անջելես Գալաքսիի», «Միլանի» և ՊՍԺ-ի կազմում։ Նա եղել է Անգլիայի հավաքականի ավագը, ընդհանուր առմամբ անցկացրել 115 խաղ և խփել 17 գոլ։
Անգլիայի ազգային հավաքականը պաշտոնապես շնորհավորել է Բեքհեմին X սոցիալական ցանցում.
«Սըր Դևիդ Բեքհեմ։ Շնորհավորում ենք մեր նախկին ավագին, ով ասպետի տիտղոս է ստացել սպորտում և բարեգործության մեջ իր ավանդի համար»