«Ինտեր Մայամիի» պաշտպան Ժորդի Ալբան խոսել է առաջիկա ակումբային աշխարհի առաջնության մասին։
«Ես զգում եմ նույն ոգևորությունն ու ցանկությունը, ինչ միշտ, բայց հասկանում եմ, թե որքան դժվար է լինելու։ Ես բախտ եմ ունեցել խաղալու «Բարսելոնայի» կազմում աշխարհի լավագույն խաղացողների կողքին, և գիտեմ, թե որքան դժվար է մրցակցել լավագույն թիմերի հետ։
Ես հիմա խաղում եմ «Ինտեր Մայամիի» կազմում, բայց խաղի հանդեպ իմ սերն ու կիրքը չեն մարել։ Հուսով եմ, որ մենք կարող ենք լուրջ մրցակիցներ դառնալ, բայց ամենակարևորը՝ մենք կվայելենք խաղը, քանի որ մեր խաղացողների մեծ մասը երբեք նման մրցաշարերի չի մասնակցել։ Եվ սա հսկայական հնարավորություն է մեզ համար՝ խաղացողների, ակումբի բոլորի և մեր երկրպագուների համար», — Ալբայի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։