«Ինտերի» հարձակվող Մարկո Արնաուտովիչը հայտարարել է միլանյան ակումբից հեռանալու մասին:
Ավստրիացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Ինտերի» հետ լրանում է 2025 թվականի հունիսի 30-ին։
«Իմ ժամանակը «Ինտերում» ավարտվել է: Ես այլևս այնտեղ չեմ լինի: Մաղթում եմ Կիվուին հաջողություն և հավատում եմ, որ թիմը կարող է չեմպիոն դառնալ հաջորդ մրցաշրջանում», — Արնաուտովիչի խոսքերն է մեջբերում FCInterNews-ը։
Արնաուտովիչը «Ինտերի» կազմում հանդես է գալիս 2023 թվականից: Անցյալ մրցաշրջանում նա Սերիա Ա-ում անցկացրել է 18 հանդիպում՝ խփելով չորս գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում: