Սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն կհեռանա «Ալ-Նասրից»։ The Mirror-ի տվյալներով՝ սաուդյան ակումբը որոշել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել ֆուտբոլիստից։
Ինչպես նշում է աղբյուրը, «Ալ-Նասրի» ղեկավարությունը ցանկանում է Մանեին փոխարինելու համար հրավիրել մեկ այլ ֆուտբոլիստ։
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ալեխանդրո Գարնաչոն ակումբի նպատակներից մեկն է։
Սադիոն «Ալ-Նասրին» միացել է 2023 թվականի ամռանը։ Անցյալ մրցաշրջանում 33-ամյա սենեգալցին անցկացրել է 47 հանդիպում՝ խփելով 18 գոլ և կատարելով 14 գոլային փոխանցում։