«Բարսելոնան» մտադիր չէ երկարաձգել 29-ամյա պաշտպան Անդրեաս Քրիստենսենի հետ պայմանագիրը, որը լրանում է հաջորդ տարվա ամռանը:
Կատալոնական ակումբը այս ամռանը կփնտրի դանիացի ֆուտբոլիստին փոխարինող:
Այս մասին հաղորդում է AS-ը։
Աղբյուրի տվյալներով՝ իսպանական գրանդի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատրաստ էր հնարավորություն տալ Քրիստենսենին, սակայն «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ տրամադրել Ռոնալդ Արաուխոյին։
Քրիստենսենը բաց է թողել անցյալ մրցաշրջանի մեծ մասը վնասվածքի պատճառով: Նա մասնակցել է վեց հանդիպման բոլոր մրցաշարերում: Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 15 միլիոն եվրո, ֆուտբոիստով հետաքրքված է «Ալ Նասրը»: