Շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին հարցրին «Ոսկե գնդակի» մասին:
Ֆուտբոլիստի խոսքով՝ մրցանակը պետք է շնորհվի Չեմպիոնների լիգան հաղթած թիմի ներկայացուցչին:
Ռոնալդուի խոսքերից կարճ ժամանակ անց «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին գրառում է կատարել սոցիալական ցանցերում.
«Այսինքն՝ «Ոսկե գնդակը» ստանալու համար անհրաժեշտ է հաղթե՞լ Չեմպիոնների լիգան», — գրել է Ռիբերին և ավելացրել երեք էմոջիներ։
2013 թվականին Ռիբերին «Բավարիայի» հետ հաղթեց Չեմպիոնների լիգան և Բունդեսլիգան։ Սակայն ֆրանսիացին «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում զբաղեցրեց միայն երրորդ տեղը։