Լոնդոնի «Չելսին» լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի ծառայություններով։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «ազնվականները» պատրաստ են իսպանացի ֆուտբոլիստի համար վճարել մոտ 75 միլիոն եվրո։
Ավարտված մրցաշրջանում 22-ամյա խաղացողը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 46 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt-ը Ֆերմինի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։