Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Յուվենտուսի» լեգենդ և ներկայումս FIFA-ի դեսպան Դավիդ Տրեզեգեն, որն օրեր առաջ պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում, խոսել է Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի մասին։
«Նա չի հաղթել Լա Լիգան, Իսպանիայի գավաթը կամ Չեմպիոնների լիգան։ Այնուամենայնիվ, Մբապեն անհատական մակարդակով բացառիկ էր։ Նա կփորձի վրեժ լուծել բոլորից ակումբային աշխարհի առաջնությունում։ Հատկապես այն պատճառով, որ այնտեղ նա կլինի Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ»,- ասել է Տրեզեգեն Championat-ին տված հարցազրույցում։
Մբապեն նվաճեց Եվրոպայի «Ոսկե խաղակոշիկը» (43 գոլ 56 խաղում) և սահմանեց Ֆրանսիայի ռեկորդ՝ ազգային հավաքականի կազմում գոլային փոխանցումների քանակով (31), սակայն ակումբային մակարդակով մնաց առանց գավաթների։