«Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր Լիոնել Մեսսին կարող է լքել «Ինտեր Մայամին»։ Լրագրող Ֆլավիո Ազարոյի խոսքով՝ «Բարսելոնայի» նախկին հարձակվողը որոշել է տեղափոխվել արգենտինական «Նյուելս Օլդ Բոյս»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ տրանսֆերը կիրականացվի 2025 թվականի դեկտեմբերին։ Ավելի վաղ Մեսսին ինքը հայտարարել էր, որ կցանկանար ավարտել կարիերան այն ակումբում, որտեղ սկսել է ֆուտբոլ խաղալ։ Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդի» նախկին դարպասապահ Կեյլոր Նավասը ակումբում խաղում է այս տարվա հունվարից։
Լիոնել Մեսսին «Ինտեր Մայամիի» գույները պաշտպանում է 2023 թվականի ամռանից։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը MLS-ի 13 խաղում խփել է 10 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։