ՊՍԺ-ի դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը պատմել է, թե ինչ ռուսերեն բառեր է սովորեցրել իր թիմակիցներին: Սաֆոնովը ՊՍԺ է տեղափոխվել անցած ամառ «Կրասնոդարից»: Փարիզցիների հետ դարպասապահը հաղթել է Ֆրանսիայի առաջնությունում, երկրի գավաթում և Չեմպիոնների լիգայում:
«Բոլորը հայհոյանքները: Ախ, ոչ, նրանք նաև գիտեն «բարև» բառը: Լավ կասեմ նաև «օմլետը» (ձվածեղ), որովհետև ես միշտ վատ բառեր եմ ասում, և նրանք այն լսում են որպես «օմլետ» (ծիծաղում է): Եվ նրանք կրկնում են այն: Իմ դարպասապահների մարզիչը անընդհատ ասում է «օմլետ»:
Նրանք գիտեն նաև «ինչպե՞ս են գործերդ» արտահայտությունը»,- ասել է Սաֆոնովը Ռուսաստանի հավաքականի YouTube ալիքում տեղադրված տեսանյութում: