Tramsfermarkt-ը թարմացրել է Արգենտինայի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Արգենտինայի առաջնությունում հանդես եկող երեք հայ ֆուտբոլիտներից երկուսի տրանսֆերային արժեքները ևս փոփոխվել են։
«Բելգրանոյի» հարձակվող Լուկաս Սելարայանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 3 մլն եվրո՝ նախկին 3,2 մլն եվրոյի փոխարեն։
«Խիմնասիայի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի տրանսֆերային արժեքը ևս նվազել է և այժմ կազմում է 200 հազար եվրո՝ նախկին 275 հազարի փոխարեն։
Հայաստանի հավաքականի նորեկ, «Բանֆիլդի» ֆուտբոլիստ Թոմաս Ադորյանի տրանսֆերային արժեքը չի փոխվել՝ 400 հազար եվրո։
Արգենտինայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստները․




























































