Յուրգեն Կլոպը խոսել է իր կարիերայի ընթացքում ճապոնացի ֆուտբոլիստների հետ աշխատելու մասին՝ անդրադառնալով «Լիվերպուլից» Ուատարու Էնդոյին։
«Կարիերաս ավարտելուց անմիջապես առաջ ես պատիվ և հնարավորություն ունեցա աշխատելու ձեր Ուատարու Էնդոյի հետ: Կատարյալ մասնագետ, հրաշալի մարդ, և ես սիրում էի նրա հետ աշխատել», — վերջերս ասել է Կլոպը Red Bull Japan-ին։
«Իմ առաջին սերը Գերմանիայում «Շտուտգարտն» էր, քանի որ ես այդ տարածաշրջանից եմ: Նա այնտեղի թիմի ավագն էր, այնպես որ մենք շատ նմանություններ ունենք», — շարունակել է Կլոպը։
«Ես կյանքումս երբեք տիտղոս չեմ նվաճել առանց ճապոնացի ֆուտբոլիստի իմ թիմում, այնպես որ, ավելի լավ է ձեր թիմում ճապոնացի ֆուտբոլիստ ունենաք»։
Նշվել է նաև, որ Էնդոյի ազդեցությունը, թեև միշտ չէ, որ տեսանելի է խաղադաշտում, սակայն նա մեծ ազդեցություն ունի հանդերձարանում ու թիմի վրա՝ աշխատասիրության, թիմը հանդերձարանում միավորելու հարցում։