Գերմանիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տան միացել է «Բավարիային» որպես ազատ գործակալ։
Նրա պայմանագիրը «Բայերի» հետ լրացել է մեկ օր առաջ։
Մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է այս տրանսֆերի մասին։
«Բավարիան» և Տան պայմանագիր են կնքել մինչև 2029 թվականի ամառը։ Գերմանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ 29-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը Մյունխենում կկազմի 14 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար։