«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան դիմել է Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, որը հայտարարել է ակումբից հեռանալու մասին։
Շաբաթ՝ մայիսի 24-ին, 39-ամյա խորվաթը հրաժեշտ տվեց «Սանտիագո Բեռնաբեուին»՝ Լա Լիգայի մրցաշրջանի վերջին խաղից հետո՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ (2:0)։ Կիսապաշտպանը ամռանը կհեռանա «սերուցքայինների» շարքերից՝ որպես ազատ գործակալ։
«Մենք գեղեցիկ պայքար ունեցանք խաղադաշտում։ Հաջողություն եմ մաղթում քեզ կարիերայիդ հաջորդ գլխում, Լուկա Մոդրիչ»,- գրել է Ինիեստան սոցցանցում։
Լուկա Մոդրիչը «արքայական» ակումբի կազմում է 2012 թվականից։ Անդրես Ինիեստան «Բարսելոնայից» հեռացավ 2018 թվականին։