2002 թվականից ի վեր առաջին անգամ «Լիվերպուլը» և «Էվերտոնը» կարող են տրանսֆեր իրականացնել ակումբների միջև։ Այս դեպքը պատմության մեջ ընդամենը 30-րդը կլինի։
Դեյվիդ Մոյեսը հետաքրքրված է երիտասարդ վինգեր Բեն Դոակի տրանսֆերով։
Հաշվի առնելով «Լիվերպուլի» լավ հարձակողական ներուժը, մերսիսայդցիները պատրաստ են բաց թողնել կիսապաշտպանին։ SportBible-ը հաղորդում է, որ պայմանագրի հրաժարագնի կետում (կլաուսուլա) նշված տրանսֆերի արժեքը կարող է «Էվերտոնին» արժենալ 30 միլիոն ֆունտ ստեռլինգ։
Շոտլանդացի ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Միդլսբրոյում», որտեղ անցկացրել է 24 հանդիպում, խփել է երեք գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։