Իտալիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց առաջնության հետնապահ «Մոնցայի» դարպասը։
«Ռոսոներիների» կազմում գոլերով աչքի ընկան Մատեո Գաբիան (64-րդ րոպե) և Ժոաու Ֆելիքսը (74-րդ րոպե)։
Այդպիսով, միլանցիները վաստակած միավորների քանակը հասցրին 63-ի և այս պահին գտնվում են 7-րդ հորիզոնականում։ «Մոնցան» 18 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը և գալիք մրցաշրջանում հանդես կգա Բ Սերիայում։
Հանդիպման գոլերը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․