«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Էնջ Պոստեկոգլուն ակնարկել է, որ թիմը կարող է ավելի լավ արդյունքներ գրանցել նոր մրցաշրջանում։
Լոնդոնցիները Պրեմիեր լիգայում զբաղեցնում են 17-րդ տեղը, բայց Եվրոպա լիգան հաղթելով՝ նրանք նվաճեցին իրենց առաջին տիտղոսը 2008 թվականից ի վեր և նաև հանդես կգան ՉԼ-ում։
«Տոտենհեմի» մարզիչը շքերթի ժամանակ դիմել է երկրպագուներին և իր խոսքն ավարտել ասելով.
«Ես ձեզ կասեմ հետևյալը. բոլոր լավագույն սերիալներում երրորդ եթերաշրջանն ավելի լավն է, քան երկրորդը»։
Պոստեկոգլուն «Տոտենհեմը» մարզում է 2023 թվականից։