Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսով և Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Էսեկիել Պալասիոսով՝ Լուկա Մոդրիչի հեռանալուց հետո, հայտնում է Cadena SER-ը։
Հինգշաբթի օրը մադրիդյան ակումբի 39-ամյա ավագ Լուկա Մոդրիչը հայտարարել է, որ կլքի «Ռեալը» 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությունից հետո։
Աղբյուրի համաձայն՝ Ֆերնանդեսն ու Պալասիոսը դիտարկվում են որպես Մոդրիչի փոխարինողներ։ Պալասիոսն ավելի վաղ աշխատել է «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ Լևերկուզենի «Բայերում»։
Ընթացիկ մրցաշրջանում Ֆերնանդեսը «Չելսիի» կազմում անցկացրել է 44 հանդիպում՝ խփելով 7 գոլ և կատարելով 13 գոլային փոխանցում։ Պալասիոսը «Բայերի» կազմում մասնակցել է 38 խաղի՝ խփելով 1 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։