Էնջ Պոստեկոգլուն խոսել է Եվրոպա լիգայում տարած հաղթանակի մասին։ «Տոտենհեմը» նվաճեց գավաթը՝ եզրափակչում 1-0 հաշվով հաղթելով «Մանչեսթեր Յունայթեդին»։
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է իր այն խոսքերը, որ ակումբում իր երկրորդ մրցաշրջանում «միշտ ինչ-որ բան է հաղթում»։
«Մարդիկ սխալ հասկացան։ Ես չէի պարծենում։ Ես հայտարարություն արեցի և հավատացի դրան։
Գիտեմ, որ առաջնությունում մեր արդյունքները սարսափելի էին և անընդունելի։ ԱՊԼ-ում երրորդ տեղը չէր փոխի այս ակումբը։ Միակ բանը, որ կարող էր փոխել այս ակումբը, որևէ գավաթ նվաճելն էր։ Եվ երբ ես դա ասացի, դա իմ մտադրությունն էր։ Ես չէի վախենում սա ասել։
Սա իմ նպատակն էր։ Ես ուզում էի այս մասին հայտարարություն անել։ Ես չէի կարող ակնկալել, որ ակումբից որևէ մեկը դա կասի, բայց ես կարողացա դա անել ինքս և պատրաստ էի պատասխան տալ իմ խոսքերի համար, եթե դա տեղի չունենար։ Մարդիկ քննադատում էին ակումբին, և երբեմն ինձ թվում էր, որ մենք այնքան ուժեղ չէինք պաշտպանվում, որքան պետք է», — ասել է Պոստեկոգլուն TNT Sports-ին։