«Տոտենհեմի» մարզիչ Էնջ Պոստեկոգլուն խոսել է իր ուժեղ կողմերի մասին Եվրոպա լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ տարած հաղթանակից հետո (1-0):
«Ես իմ ողջ կարիերայի ընթացքում հաղթող եմ եղել։ Սա այն է, ինչ ես լավագույնս անում եմ։ Մարդիկ խոսում են իմ ֆուտբոլի մասին, և ես հպարտանում եմ դրանով, բայց գիտեմ, որ իմ նվաճումները թերագնահատված էին, քանի որ դրանք աշխարհի այս մասում չէին եղել։
Բայց ինձ համար դրանցից յուրաքանչյուրը ձեռք է բերվել քրտինքի և աշխատանքի միջոցով։ Ես իմ ողջ կարիերայի ընթացքում հաղթել եմ։ Լիգայի մրցաշրջանի ընթացքը մարդկանց անհանգստացրել է, և իրավացիորեն էլ։ Բայց չեմ կարծում, որ դա իսկապես արտացոլում է մեր մակարդակը։
Ինչ էլ որ պատահի, ես միշտ ասել եմ, որ իմ մեթոդների նկատմամբ իմ հավատը չի սասանվի, և ես կշարունակեմ կատարել իմ աշխատանքը», — Պոստեկոգլուի խոսքերն է մեջբերում BBC-ն։