«Տոտենհեմը» ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակչում կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ չորեքշաբթի՝ մայիսի 21-ին։ Հանդիպման սկսվելուց առաջ հայտնի դարձավ մի յուրահատուկ փաստ։
Այսօրվա հանդիպումւ կլինի ավստրալացի մասնագետ Էնջ Պոստեկոգլուի համար 100-րդը որպես «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ։
Նա դարձել է առաջին մարզիչը 1892 թվականից ի վեր, ով անցկացնում է խոշոր մրցաշարի եզրափակիչում իր 100-րդ հոբելյանական հանդիպումը։
Վերջին մասնագետը, ով նման բանի հասավ, «Աստոն Վիլլայի» մարզիչ Ջորջ Ռեմսին էր՝ 133 տարի առաջ՝ Անգլիայի գավաթի եզրափակչում։
«Տոտենհեմի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև հանդիպումը կմեկնարկի ժամը 23:00-ին։