«Յուվենտուսն» իր տրանսֆերային ցուցակում ներառել է «Միլանի» ձախ պաշտպան Թեո Հերնանդեսին։
«Ռոսոներիի» ղեկավարությունը չկարողացավ համաձայնության գալ ֆրանսիացու հետ նոր պայմանագրի շուրջ, իսկ գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարի։
Լրագրող Ռուդի Գալետիի խոսքով՝ «Յուվենտուսը» հետաքրքրված է Հերնանդեսի տրանսֆերը ձեռք բերելով։
«Միլանը», ամենայն հավանականությամբ, կվաճառի Թեո Հերնանդեսի տրանսֆերն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։