Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայի «Ալ Նասր» ակումբը, որի կազմում հանդես է գալիս «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, ներկայացրել է նոր լոգոտիպը։ Թիմի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ փոփոխությունները կապված են «Ալ-Նասրի» 70-ամյակի հետ։
Թիմն իր տարեդարձը կնշի հոկտեմբերի 24-ին։ Ակումբը հիմնադրվել է 1955 թվականին։
Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասր» է տեղափոխվել 2023 թվականի հունվարին։ Այս մրցաշրջանում պորտուգալացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 խաղի և խփել է 33 գոլ, կատարել չորս գոլային փոխանցում։
Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակում Ստեֆանո Պիոլիի թիմը 32 խաղում վաստակած 64 միավորով չորրորդ տեղում է։