«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կիսվել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ մրցակցության մասին իր կարծիքով։ Ավելի վաղ արգենտինացին խաղացել է «Բարսելոնայում», իսկ պորտուգալացին՝ Մադրիդի «Ռեալում»։
«Դա միշտ պայքար էր։ Մարզական տեսանկյունից՝ հիանալի էր։ Մենք միմյանց մղում էինք ավելի լավը դառնալու, քանի որ երկուսս էլ շատ նպատակասլաց ենք։
Նա միշտ ուզում էր ամեն ինչ հաղթել, ինչպես ես։ Դա հիանալի ժամանակ էր ինչպես մեզ, այնպես էլ բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ֆուտբոլը», — ասել է Մեսսին X սոցիալական ցանցում «Ոսկե գնդակի» պաշտոնական ալիքին տված հարցազրույցում։
Մեսսին իր կարիերայի ընթացքում ութ անգամ նվաճել է «Ոսկե գնդակը», իսկ Ռոնալդուն՝ հինգ։