«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչի «Նոայի» դեմ խաղից հետո, (3:1) հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է հանդիպումը։
«Գնդակով վատ խաղացինք։ Ճիշտ է՝ ուժեղ թիմի դեմ էինք խաղում, բայց մեր գնդակով խաղն այնքան էլ լավը չէր։ Խնդիրը, առաջին հերթին, հոգեբանական էր։
Ինչո՞ւ Շաղոյանը չմեկնարկեց հանդիպումը։ Կարևոր չէ, թե ով է սկսում, կարևորը՝ ով է ավարտում։ Կարծում եմ՝ մրցաշրջանը, ընդհանուր առմամբ, վատը չէր մեզ համար։ Մի տիտղոս ունենք և պայքարում ենք երկրորդ տեղի համար»,– նշել է Մինասյանը։
Հիշեցնենք՝ «Նոան» 3։1 հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիային» ու դարձավ Հայաստանի կրկնակի գավաթակիր։