Երևանի «Հանրապետական» մարզադաշտում մայիսի 13-ին կկայանա Հայաստանի գավաթի եզրափակիչ «Նոա»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը։ Խաղը կմեկնարկի ժամը 19:00-ին:
«Նոան» հրապարակել է վերջին մարզման լուսանկարները՝
«Արարատ-Արմենիան» էլ վերհիշել է նախորդ տարվա հաջողությունը Հայաստանի գավաթի եզրափակչում:
Վարդան Մինասյանի թիմի վերջին մարզումը՝
Հիշեցնենք՝ հանդիպման մրցավարն է Աշոտ Հարությունյանը, նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Արթուր Գդլյանը, չորրորդ պաշտոնյան կլինի Վարդան Մանուկյանը: VAR համակարգի մրցավարներն են Զավեն Հովհաննիսյանը և Ատոմ Սևգուլյանը։ ՀՖՖ պատվիրակ է նշանակվել Արամ Առաքելյանը, մրցավարների տեսուչ՝ Արման Ալաբերքյանը:
Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպման տոմսերը կարող եք ձեռք բերել հետևյալ հղումով: