Պաու Վիկտորը պատրաստ է ամռանը հրաժեշտ տալ «Բարսելոնային»։ Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, 23-ամյա հարձակվողն արդեն որոշել է, որ առաջիկա երեք հանդիպումները նրա վերջիններն են լինելու «կապտանռնագույնների» կազմում։
Չնայած նրան, որ վերջին շաբաթներին Վիկտորը սկսել էր ավելի հաճախ հայտնվել խաղադաշտում, նրա հեռանալու ցանկությունը մնացել է անփոփոխ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը չի ցանկանում բաժանվել ֆուտբոլիստից, իսկ թիմի գլխավոր մարզիչ Հանս Դիտեր Ֆլիկը ներառել էր Վիկտորին իր ապագա ծրագրերում։ Սակայն թվում է՝ հենց ֆուտբոլիստն է փոխել դիրքորոշումը՝ նախընտրելով ակումբ, որտեղ խաղաժամանակի խնդիր չի ունենա։
Ընթացիկ մրցաշրջանում Վիկտորը կատալոնական ակումբի կզմում մասնակցել է 27 խաղի՝ ընդհանուր 362 րոպե, խփելով 2 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։