Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալի խաղի վերաբերյալ կարծիք է հարցրել Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից։
«Մխիթարյանին հարցրեցի Յամալի մասին… Աննորմալ տաղանդ է, ասաց, ու շատ բարդ էր նրա դեմ խաղալ։ Բայց ի տարբերություն Մեսսիի (ում դեմ Հենոն նույնպես խաղացել է), գրոհը «սպանողի» բնազդ դեռ չունի»,– գրել է Պաչաջյանը իր Facebook-յան էջում։
Հիշեցնենք, որ դիմակայության երկու խաղերի արդյունքում «Ինտերը» 7։6 հաշվով հաղթեց «Բարսելոնային» և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։