«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը տեղեկացրել է մարզիչ Արնե Սլոտին դեռ մարտ ամսին, որ կլքի ակումբը։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը բացատրել է, որ իր կարիերայի ներկայիս փուլում նա զգում է իր հարմարավետության գոտուց դուրս գալու և նոր մարտահրավերի անհրաժեշտությունը։
Շեշտվում է, որ Սլոտը արտահայտել է իր հիասթափությունը, բայց վստահեցրել է, որ հարգում է նրա որոշումը։
«Դու այս թիմի կարևոր մասն ես կազմում։ Եկե՛ք միասին ավարտենք մրցաշրջանը բարձր նոտայով», — ասել է Սլոտը Տրենտին, որին Ալեքսանդր-Առնոլդը պատասխանել է․
«Իմ վերաբերմունքն ու նվիրվածությունը չեն փոխվի։ Ես շարունակելու եմ իմ ամբողջ ուժը տալ այս ակումբին մինչև վերջին օրը»։