Նորվեգացի մասնագետ Օլե Գունար Սուլշերը չի հասկանում, թե ինչու է իր նախկին ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդը», բաժանվել շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինեյից։
«ՄաքՏոմինեյն ու Ֆրեդն այն ֆուտբոլիստներն էին, ովքեր իրենց լավագույնս դրսևորեցին «Յունայթեդի» կազմում։
Ես դեռ չեմ հասկանում, թե ինչու ՄՅՈւ-ն բաժանվեց Սքոթից», — BBC-ի հաղորդմամբ՝ ասել է սկանդինավցին։
Հիշենք, որ 28-ամյա կիսապաշտպանը 2024 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց իտալական «Նապոլի»։