Կոնֆերենցիաների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բետիսը» «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում ընդունեց «Ֆիորենտինային»։
Իսպանական ակումբը հաղթեց մրցակցին 2:1 հաշվով։ Տանտերերի կազմում աչքի ընկան Էզ Աբդեն և Անտոնին։ Իտալական ակումբի կազմում գոլ խփեց Լուկա Ռանյերին։
«Բետիս»-«Ֆիորենտինա» հանդիպման գոլերը՝ այստեղ
Զուգահեռաբար ընթացող «Յուրգորդեն»-«Չելսի» խաղում ուժեղ գտնվեցին «ազնվականները»՝ 4:1:
Լոնդոնյան ակումբի կազմում գոլ խփեցին Ջեյդոն Սանչոն, Նոնի Մադուեկեն։ Դուբլ ձևակերպեց Նիկոլաս Ջեքսոնը։ Տանտերերի կազմում միակ գոլը խփեց Իսակ Ալեմայեխուն։
«Յուրգորդեն»-«Չելսի» հանդիպման գոլերը՝ այստեղ
Մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը մայիսի 8-ին է։